Աշխարհ

10.07.2023 19:15


Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան գաղտնի հարսանիք են արել (լուսանկար)

Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան գաղտնի հարսանիք են արել (լուսանկար)

Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան պաշտոնապես ամուսին և կին են դարձել։ Այս մասին հայտնել է երգչի եղբայրը՝ Խուլիո Իգլեսիասը։

«Այն, ինչ նա հաստատ չէր ուզում, շքեղ հարսանիք էր: Նկատի ունեմ՝ Էնրիկեն և Աննան միասին են գրեթե 25 տարի, նրանք ունեն երեք գեղեցիկ երեխա»,-նրա խոսքերը մեջբերում է Marca թերթը։

Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը և ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան մեծ ու համերաշխ ընտանիք ունեն։ Աստղերը հանդիպել են դեռ 2001 թվականին նրա Escape տեսահոլովակի նկարահանման հրապարակում։ 2017 թվականին ծնվեց նրանց առաջնեկը։ Աննան երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ 2020 թվականի հունվարի 30-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մաշան։

Աղբյուրը՝ style.news.am

anna-kournikova-601ebe604473486bbf81ae91aa6daa15

Այս խորագրի վերջին նյութերը