Աշխարհ

10.07.2023 20:15


Գիտնականները բացահայտել են 5000-ամյա կմախքի գաղտնիքը

Գիտնականները բացահայտել են 5000-ամյա կմախքի գաղտնիքը

2008 թվականին եվրոպացի հնագետները տպավորիչ գտածո են հայտնաբերել․ նրանք Իսպանիայում Սևիլյայի մոտ դամբարան են գտել, որը պատկանել է մեծ կարևորություն ներկայացնող մարդու։

Նոր ուսումնասիրությունը միանգամայն անսպասելի արդյունք է տվել։

Իսպանիայում հայտնաբերված 5000 տարեկան կմախքը թաղված է եղել բյուրեղապակյա դաշույնի և այլ արժեքավոր առարկաների հետ։ Սակայն սկզբնապես գիտնականների կողմից «Փղոսկրե տղամարդ» կոչված գտածոն, պարզվել է, որ իրականում «Փղոսկրե տիկին» է եղել, տեղեկացնում է CNN-ը։

Նոր մեթոդը, որ ներառում է ատամի էմալի հետազոտում, օգտագործվել է հաստատելու համար, որ կմախքը կնոջ է պատկանել, ինչը փոխել է գիտնականների գտածոների մեկնաբանությունը։

«Փղոսկրե տիկինը», որը, հավանաբար, ղեկավար դեր է ունեցել, ըստ երևույթին, իր մահից մի քանի սերունդ հետո էլ իր հասարակության հարգանքն է վայելել, եզրակացրել են գիտնականները։

Կնոջ գերեզմանը շրջապատում են նրա մահից 200 տարի հետո արված հուղարկավորությունները։

«Հավանաբար նա շատ խարիզմատիկ անձնավորություն է եղել։ Գուցե նա ճանապարհորդել է կամ իսկապես կապեր է ունեցել հեռավոր երկրների մարդկանց հետ»,-հայտարարել է հնագետ, Սևիլյայի համալսարանի նախապատմական ժամանակաշրջանի պրոֆեսոր Լեոնարդո Գարսիա Սանջուանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը