Աշխարհ

10.07.2023 14:02


Սոչիում 3-րդ օրն է` տեղատարափ անձրևներ ու հեղեղներ են. որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն (լուսանկար, տեսանյութ)

Սոչիում 3-րդ օրն է` տեղատարափ անձրևներ ու հեղեղներ են. որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն (լուսանկար, տեսանյութ)

Սոչիում վատ եղանակի պատճառով մոտ 240 մարդ գտնվում է ժամանակավոր տեղավորման կենտրոններում, մոնիտորինգային խմբերը սկսել են շրջանցել հեղեղված տարածքները՝ վնասն արձանագրելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Վատ եղանակից տուժած շրջաններում արտակարգ դրություն է սահմանվել, այս մասին հայտարարել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին թելեգրամյան ալիքում։

«Հիմա Խոստայից և Ադլերից 240 քաղաքացի գտնվում են ժամանակավոր կացարաններում, գրեթե բոլորը Սիրիուսի բնակիչներ են: Մենք տրամադրում ենք անհրաժեշտ օգնությունը։ Տուժած շրջաններում արտակարգ դրություն ենք մտցնում»,-ասված է Սոչիի քաղաքապետի հայտարարության մեջ։

Սիրիուսում տեղակայված է օպերատիվ շտաբ։ Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սոչիի Խոսինսկի և Ադլեր շրջաններում, Սիրիուսի դաշնային տարածքում մունիցիպալ արտակարգ ռեժիմ է մտցվել։

Նշենք, որ Սոչիում արդեն երրորդ օրն է տեղատարափ անձրևներ են:

Նախօրեին հաղորդվել էր, որ Սոչիի լողափերում լողալն արգելված է մինչև հուլիսի 10-ի օրվա ավարտը։ Սոչիում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացման ռեժիմ:

«Փոթորկի նախազգուշացման ռեժիմի ընթացքում լողափերում լողալն արգելված է։ ...Փրկարարները Սոչիի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տալիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները, ինչպես նաև ժամանակավորապես հրաժարվել ջրի մոտ հանգստանալուց ...Արգելքը կհանվի եղանակային պայմանների փոփոխության և փոթորիկի դադարելուն պես»,-ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Հուլիսի 8-ին Կրասնոդարի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը մինչև հուլիսի 10-ը փոթորկի նախազգուշացում է հայտարարել Անապայից մինչև Սոչիի Մագրի առողջարանային շրջան ընկած հատվածում։ Գործակալությունը նախազգուշացրել է ծովի վրա պտտահողմերի առաջացման վտանգի մասին։
Devastating flash floods have hit Sochi, Russia's top resort from where Vladimir Putin rules the country in summerRemarkable footage shows how multiple cars were washed away as the Matsesta River burst its banksFootage shows water flooding the streets at high speed before huge lightning strikes are seen hitting the areaHouses were also flooded with a storm warning in place until the end of the day on MondayWashed away cars even formed a dam on a submerged street which became a torrential river in the sudden delugeThe Black Sea port Sochi, Putin's favourite summer hideaway, suffered two months of rainfall in one day, according to reports

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը