Կարծիք

10.07.2023 14:53


Արցախյան պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգն իջեցնում են․ պատգամավորն ահազանգում է

Արցախյան պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգն իջեցնում են․ պատգամավորն ահազանգում է

Արցախյան պատերազմի մասնակիցներից ստանում եմ տեղեկություններ առ այն, որ իջեցնում են իրենց հաշմանդամության կարգը՝ հնարավորինս քիչ կենսաթոշակ փոխանցելու նպատակով։

Նշեմ, որ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է` 1-ին խմբի դեպքում՝ հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, երկրորդ խմբի դեպքում՝ 60 տոկոսի չափով, 3-րդ խմբի դեպքում՝ 40 տոկոսի չափով։

Դեռևս ամիսներ առաջ ՀՀ Կառավարությանը գրությամբ առաջարկել եմ ավելացնել հաշմանդամության կարգ ունեցող պատերազմի մասնակիցների կենսաթոշակների չափերը։

Այժմ էլ կոչ եմ անում պատկան մարմիններին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, հետամնուտ լինել խնդրին՝ բացառելով նման միտումնավոր դեպքերը։

Պատերազմի մասնակիցները մշտապես պետք է լինեն պետության և հանրության ուշադրության կենտրոնում՝ ստանալով սեր և հոգածություն։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը