Լրահոս

10.07.2023 20:38


Փարաքարում ակումբի հանդերձարանից գողացել էին iPhone 14 հեռախոսը. գողությունն արագ բացահայտվել է

Փարաքարում ակումբի հանդերձարանից գողացել էին iPhone 14 հեռախոսը. գողությունն արագ բացահայտվել է

Հուլիսի 7-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Իսահակ Գասպարյան փողոցի ակումբում գողացել են իր Iphone-14 հեռախոսը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ու համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ակումբի հանդերձարանից հեռախոսը գողացել է Երևանի 34-ամյա բնակիչը: Նա Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են Iphone-14 երկու բջջային հեռախոսներ:

Երիտասարդը, հեռախոսները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը