Տեղի է ունեցել Պուտին-Պրիգոժին հանդիպում. Կրեմլը հաստատել է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինըռազմական ապստամբության փորձից հինգ օր անց Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու։ Ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»,-լրագրողներին ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ Պուտինը հանդիպմանը գնահատել է «Վագներ»-ի գործողությունները ռազմաճակատում, ինչպես նաև իր գնահատականն է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել նրանց աշխատանքի հետագա տարբերակներ։
«Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»,-հավելել է Կրեմլի խոսնակը։
Նա այլ մանրամասներ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ լույս 24-ը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի ճամբարներին, ինչը հերքել էր և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր «հանցավոր արկածախնդրություն», «հարված թիկունքից» և «դավաճանություն»։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «Վագներ»-ի ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Հունիսի 28-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը։
Տեղի է ունեցել Պուտին-Պրիգոժին հանդիպում. Կրեմլը հաստատել է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական ապստամբության փորձից հինգ օր անց Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու։ Ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»,-լրագրողներին ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ Պուտինը հանդիպմանը գնահատել է «Վագներ»-ի գործողությունները ռազմաճակատում, ինչպես նաև իր գնահատականն է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել նրանց աշխատանքի հետագա տարբերակներ։
«Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»,-հավելել է Կրեմլի խոսնակը։
Նա այլ մանրամասներ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ լույս 24-ը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի ճամբարներին, ինչը հերքել էր և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր «հանցավոր արկածախնդրություն», «հարված թիկունքից» և «դավաճանություն»։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «Վագներ»-ի ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Հունիսի 28-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը։
Աղբյուրը՝ tert.am