Լրահոս

10.07.2023 17:39


Ջրաշեն գյուղում բախվել են Toyota-ն ու «06»-ը․ կան վիրավորներ

Ջրաշեն գյուղում բախվել են Toyota-ն ու «06»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 44 տան դիմաց բախվել են Toyota և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի՝ օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Սպիտակի բժիշկները նաև տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ևս 1 հոգու, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոտիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը