Լրահոս

10.07.2023 18:39


Սյունիքում Mitsubishi-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

Սյունիքում Mitsubishi-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում, Իշխանասարի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիանի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու «Սիսիանի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարրաները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն ու տեղում հերթապահություն իրականացրել։

Վթարի փաստով՝ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը