Աշխարհ

10.07.2023 20:09


ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ-ին անդամակցելու՝ Թուրքիայի ձգտումներին․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ-ին անդամակցելու՝ Թուրքիայի ձգտումներին․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն աջակցում է Եվրոպական Միությանն անդամակցելու՝ Թուրքիայի ձգտումներին, սակայն Վաշինգտոնի ուշադրությունը մնում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վրա: Ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքերը, գրել է РИА Новости-ն։

Երկուշաբթի օրն Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիան ընդունվի ԵՄ։

«ԱՄՆ-ը միշտ աջակցել է ԵՄ-ին միանալու` Թուրքիայի ձգտումներին ու շարունակում է դա անել: Մեր ուշադրության կենտրոնում է մնում Շվեդիան, որը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին»,-Սպիտակ տան պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Fox News-ը:

Ըստ Վաշինգտոնի՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը շարունակում է մնալ Անկարայի և Բրյուսելի քննարկումների առարկան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը