Բերձորի միջանցքի բացման բանալին Հայաստանում է. միայն իշխանափոխությունը կարող է շտկել իրավիճակը. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյան
168.am-ը զրուցել է իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյանի հետ:
–Ինչո՞ւ է Լաչինի միջանցքը մինչև այժմ փակ։ Ի՞նչ պետք է աներ և պետք է անի Հայաստանի իշխանությունը միջանցքը բացելու համար, թեպետ գործող իշխանություններն ուղիղ տեքստով ակնարկում են, որ այդ հարցն իրենց օրակարգում չկա ու իրենց չի հուզում։
-Բերձորի միջանցքի փակման հիմնական, եթե ոչ՝ միակ պատճառը Հայաստանի վարչապետ կոչեցյալի կողմից 2022թ. հոկտեմբերի 2-ին Պրահայում, հրապարակայնորեն Արցախի ուրացումն էր՝ Արցախը համարելով Ադրբեջանի տարածք։ Եթե Հայաստանը համարում է Արցախն Ադրբեջանի տարածք, ապա Ադրբեջանն իրավասու է դառնում իր տարածքում կատարել այն, ինչ ցանկանում է։ Այնպես որ, Բերձորի միջանցքի փակումը վստահաբար կարելի է համարել հայ-ադրբեջանական հերթական գործարք։ Ի դեպ, դրան նախորդեց Աղավնոյի, Բերձորի, Սուսի հայաթափումը, որն էլ իրականացրեց Արցախի իշխանությունը, Հայաստանի վարչապետ կոչեցյալի հանձնարարությամբ։ Նախարար կոչվող Հայկ Խանումյանն անձամբ էր համոզում բնակիչներին թողնել իրենց տները և հեռանալ։
Եվ իսկապես, Հայաստանի իշխանություններին բացարձակապես չի հուզում մեր արցախցի հայրենակիցների ճակատագիրը։ Նրանց այդ հայտարարությունները, տարբեր դեսպաններին իրավիճակի ներկայացումները բացարձակապես կեղծ են և արվում են ձևի համար։
Եվ, ներեցեք, ոչ միայն իշխանությունները, այլև հանրության, մտավորականության զգալի հատվածին այդ հարցը չի հետաքրքրում։ Այդ մասին են վկայում, որ Արցախի համար այս ճակատագրական օրերին, կարծես, ոչինչ չի եղել, վարչապետ կոչեցյալը Վրաստանում, ժպիտը դեմքին՝ ֆուտբոլի խաղ է վայելում, վարչապետուհին Սևանի ափին հանգիստն է վայելում, Երևանում անցկացվում է գինու փառատոն, իսկ երեկ բացվեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը… Կարծում եմ նաև, որ այս զուգահեռ իրականությունն է պատճառներից մեկը, որ տարբեր միջազգային կառույցներ լուրջ չեն վերաբերվում Հայաստանի հայցերին։
Պատկերացրե՛ք, որ ընտանիքում մեկը ծանր հիվանդ պառկած է մի սենյակում, իսկ մյուս սենյակներում ընտանիքի մյուս անդամների համար քեֆ-ուրախություն է։ Հարց՝ ի՞նչ կմտածեք այդ ընտանիքի բարոյականության մասին։
Բերձորի միջանցքի բացման բանալին Հայաստանում է։ Միայն իշխանափոխությունը կարող է շտկել իրավիճակը։ Իսկ մինչ այդ հույսներս պետք է դնենք արցախցի մեր հայրենակիցների համառության վրա։ Իհարկե, հեշտ է Երևանից հորդորել համառության դրսևորում, բայց այլ ելք գոյություն չունի։
Դիմացե՛ք, սիրելի՛ արցախցիներ, ձեր համառությամբ է միայն հնարավոր և Արցախի, և Հայաստանի փրկությունը։

Մանրամասները՝ 168.am-ում։