Լրահոս

11.07.2023 09:15


Նուբարաշենի աղբավայրում մոտ 3000 քմ հատվածում աղբ է այրվել

Նուբարաշենի աղբավայրում մոտ 3000 քմ հատվածում աղբ է այրվել

Հուլիսի 8-ին, ժամը 22։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

Նուբարաշենի աղբավայրում, հուլիսի 10-ի ժամը 18։45-ի դրությամբ, աշխատանքները դադարեցվել են։ Մոտ 3000 քմ հատվածում այրվել է աղբ։։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Երևանի քաղաքապետարանի 1 ջրատար և 1 տրակտոր:

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 9-ին, ժամը 07:12-ին:

Այս խորագրի վերջին նյութերը