«Գիշերը 5-ին եկել եմ, 65-րդ համարն եմ»․ անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են (տեսանյութ)
Տարվա հատկապես այս շրջանում, երբ քաղաքացիների մեծ մասը վիզա ստանալու կարիք է ունենում, անձնագրային բաժանմունքներում մարդկանց հերթերը տասնյակների են հասնում։ Խնդիրը մեղմացնելու համար Երեւանի գրեթե բոլոր անձնագրային եւ վիզանների վարչություններն անցում են կատարել հերթագրման էլեկտրոնային տարբերակին։ Նախորդ շաբաթների ընթացքում Արաբկիրի, Կենտրոնի, Դավթաշենի եւ Քանաքեռ Զեյթունի բնակիչներն արդեն կարողացել են էլեկտրոնային գրանցմամբ մուտք գործել բաժանմունք։
Նոր Նորքի բաժանմունքը էլեկտրոնային հերթագրման է անցել երեկ՝ հուլիսի 10-ին, սակայն մուտքի մոտ հավաքված տասնյակ քաղաքացիները, որոնք իրենց տեղերը գրավոր կերպով ամրագրել էին դեռ նախորդ գիշերվանից, միայն տեղում իմացան փոփոխության մասին եւ ստիպված եղան օր ամրագրել ամսի 13-ից հետո։ Տեղյակ չէին դրանից։
«Պարզվեց՝ ամենամոտ օրը 13-ն է, դրանից շուտ բոլորն ամրագրված են»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
«Առավոտ հինգից եկել էի, 65-րդ համարն էի։ Ինչ ասեմ՝ օրենք չկա»,-նշեց քաղաքացին։
«Երեկ ամբողջ օրն օնլայնը փնտրում էինք՝ ոչինչ չկար։ Խնամի-ծանոթ-բարեկամ են անում, մենք էլ այստեղ ժամերով սպասում ենք։ Մատների արանքով են նայում ժողովրդին, կամ ես տարիքով մարդ եմ, չեմ կարողանում գրանցվել՝ ի՞նչ անեմ»,-դժգոհեց քաղաքացին։
Քաղաքացիներից մեկն էլ պատմեց, որ կեսօրից հետո, երբ հերթն արդեն մարած էր լինում, մնացած քաղաքացիներին հնարավոր չէր լինում սպասարկել կտրոնների բացակայության պատճառով։