Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Շվեդիան, իր հերթին, կաջակցի Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին
Շվեդիան կաջակցի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման և Անկարայի և Բրյուսելի միջև Մաքսային միության վերականգնմանն ուղղված ջանքերին: Այս մասին Վիլնյուսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է «Անադոլու»-ն:
Հանդիպման ամփոփիչ կոմյունիկեի համաձայն՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում Շվեդիայի ընդունման մասին արձանագրությունները կուղարկի երկրի խորհրդարանի քննարկմանը և սերտորեն կհամագործակցի դրանք վավերացնելու ուղղությամբ։
Բանակցությունների ընթացքում Շվեդիան հաստատել է, որ չի աջակցի քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումներին և ՖԵՏՕ կազմակերպությանը, որոնք Թուրքիան ահաբեկչական է համարում:
Թուրքիայի, Շվեդիայի ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման ժամանակ որոշվել է աշխատել Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների միջև պատժամիջոցների վերացման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում գնումների և ներդրումների խոչընդոտների վերացման վրա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Թուրքիան և Շվեդիան կձևավորեն անվտանգության երկկողմ մեխանիզմ։ Դաշինքի ղեկավարը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ կնշանակվի ահաբեկչության դեմ պայքարի հատուկ համակարգող։