Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի բոլոր հիմնավորումները հիմնազուրկ են և անօրինական․ «Հայաստան» խմբակցություն
Հայտարարություն
Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացի վերաբերյալ
«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է.
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումները հիմնազուրկ են և անօրինական։
«Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է տոտալ իշխանազավթման իր գործելակերպը՝ ցուցաբերելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության, ատելության և զրպարտության նորանոր ռեկորդներ:
Արհամարհելով խորհրդարանական կառավարման համակարգը, չհանդուրժելով ազգային հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ընդդիմադիր ուժերի և գործիչների աննահանջ վարքագիծը, իշխող ուժը հակաօրինական և հակաքաղաքական մեթոդներով Հայաստանի Հանրապետությունում փորձում է հաստատել ամբողջական բռնատիրություն։
Ելնելով վերը նշվածից ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, դատապարտելով ՔՊ-ական գործելավոճը, չի մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը։
Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի բոլոր հիմնավորումները հիմնազուրկ են և անօրինական․ «Հայաստան» խմբակցություն
Հայտարարություն
Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացի վերաբերյալ
«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է.
Ելնելով վերը նշվածից ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, դատապարտելով ՔՊ-ական գործելավոճը, չի մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը։
11.07.2023թ.
«Հայաստան» խմբակցություն