Լրահոս

11.07.2023 17:04


Կանխվել է 42-ամյա կնոջ ինքնասպանությունը, նա սպառնում էր Կիևյան կամրջից նետվել

Կանխվել է 42-ամյա կնոջ ինքնասպանությունը, նա սպառնում էր Կիևյան կամրջից նետվել

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ցանկացնում է Կիևյան կամրջից նետվելով՝ ինքնասպանություն գործել։

Փրկարարներին, փրկարար հոգեբանին, պարեկներին, բժիշկներին ու քաղաքացիներին հաջողվել է համոզել, որպեսզի կինը չդիմի ծայրահեղ քայլի։

Նա Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ գնացել է բաժին։ Ինքնասպանության փորձ կատարող կինը 42-ամյա Ս, Ք․-ն է։

Այս խորագրի վերջին նյութերը