Տնտեսական

12.07.2023 08:07


Կառավարությունը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից. «Ժողովուրդ»

Կառավարությունը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը մտադիր է հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում։ Մասնավորապես, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացել, եւ օրինագծով առաջարկվում է ըստ մար­զերի եւ ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել եկամտային հարկի վերադարձի կիրառության շրջա­նակը։

Ըստ նախագծի՝ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չի լինի Երեւանին հարակից Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից՝ մնացած բոլոր մարզերում։ Բացառություն կլինի միայն կառավարության հաստատած ցանկում ներառված սահ­մանամերձ բնակավայրերում գտն­վող կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում։

Հավելենք, որ «Եկամտահարկի վերադարձի մասին» օրենքը գործում է 2015-ից, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում եւ Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երեւանում։

Այսպիսով, այս առավելությունից էլ կզրկվեն ՀՀ քաղաքացիները։

Այս խորագրի վերջին նյութերը