Աշխարհ

12.07.2023 21:15


Բիկինի, արև, ամառ․ Քայլի Ջենները ցուցադրել է սլացիկ կազմվածքը (լուսանկար)

Բիկինի, արև, ամառ․ Քայլի Ջենները ցուցադրել է սլացիկ կազմվածքը (լուսանկար)

«Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղ, մոդել և գործարար Քայլի Ջենները հրապարակել է լողավազանի մոտ արված լուսանկարների շարք։ Նա կադրերը տեղադրել է Instagram սոցիալական ցանցի իր էջում։

25-ամյա Քայլի Ջեները ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը՝ լուսանկարվելով իր բակի բազկաթոռի վրա։ Տեսախցիկի առաջ բլոգերը հայտնվել է կանաչ գույնի բիկինիով։ Կերպարն ամբողջացնում են ոսկյա կախազարդերը, ականջօղերը, ապարանջաններն ու մատանիները։ Մոդելը կեցվածք է ընդունել առանց դիմահարդարման ու վարսահարդարման։

Նոր գրառումը հավաքել է ավելի քան երկու միլիոն լայք։ Մեկնաբանություններում երկրպագուները հիացել են Քայլի Ջենների կազմվածքով. «Դու կատարելություն ես», «Կատարյալ կազմվածք», «Դու անհավատալի տեսք ունես», «Քայլին գեղեցկուհի է։ Շատ թեժ նկարներ», «Մենք նախանձում ենք նման կազմվածքին», «Մուսա և ոճի կուռք», «Անհավանական սեքսուալ», «Անհավանական գեղեցիկ», «Շքեղ»:

358349928_1024886781835640_2770193043664720599_n 358354310_135592102892693_2448540081388487602_n 358805187_1408458753280518_8391133559708433107_n

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը