Ցավակցագիր Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
Հայ հասարակական-քաղաքական միտքը ծանր կորուստ կրեց. կյանքից հեռացավ մեծ մտավորականը, վաստակաշատ գիտնականն ու հայը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը:
Տասնամյակներ շարունակ Ռիչարդ Հովհաննիսյանը նշանային, ոգեղեն ներկայություն էր հայ երկու իրականությունների համար: Միջազգային ամենաբարձր գիտական հարթակներում բազմաբեղուն գիտնականի և անբասիր հայի իր տեսակով Ռիչարդ Հովհաննիսյանը արժանապատիվ ներկայություն էր, ներշնչանքի աղբյուր մի քանի սերունդի համար:
Հայաստանի Առաջին հանրապետությանը նվիրված նրա կոթողային աշխատությունը մեր պատմության բարդագույն ժամանակաշրջանին նվիրված առաջին համապարփակ, ակադեմիական մենագրությունն էր, որ պրպտումների և բացահայտումների նոր հանգրվան հանդիսացավ տասնյակ ուսումնասիրողների համար:
Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության պատմությանը նվիրված նրա աշխատությունները արժեքավոր և վավերական խոսք են հայ և միջազգային պատմագրության մեջ:
Մեծ է Ռիչարդ Հովհաննիսյանի վաստակն՝ իբրև անխոնջ ուսուցիչ, հայ մտավորական: Սփյուռքյան տարբեր համայնքներում նրա բազմաթիվ դասախոսությունները սերունդների համար եղել են սեփական ինքնության բացահայտման և պահպանման ակունք:
Մեծ պատմաբանի, վաստակաշատ ուսուցչի և Հայ Մարդու կորուստն համահայկական է, իրապես՝ անդառնալի:
Ցավակցում ենք Հովհաննիսյանների մեծ ընտանիքին, նրա արժանավոր որդուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, սիրելի հոր մահվան կապակցությամբ: Ողջ հայ ժողովրդի հետ կիսում ենք Ռիչարդ Հովհաննիսյանի կորստի ցավը:
Մեծ հայի հիշատակը վառ է մնալու մեր սերունդների սրտերում, հայ մտքի ժառանգության մեջ:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
12.07.2023