Ավազակային հարձակում` Երևանի կենտրոնի դեղատներից մեկի վրա
Այսօր՝ հուլիսի 12-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Զաքյան 10 հասցեում գործող դեղատներից մեկում դանակով զինված տղամարդը ավազակային հարձակում է կատարել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Ավազակային հարձակում կատարողը եղել է գլխարկով, ակնոցներով, և այդ ամենը ֆիքսվել է դեղատանը տեղադրված տեսախցիկների կողմից։
Իրավապահները թարմ հետքերով, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ հանցագործության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերել ու վնասազերծել են զինված հանցագործին, ում ձեռքին է եղել նաև հանցագործության գործիք՝ դանակը։