Օրենքի պահանջով առողջապահության նախարարության կողմից Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար 19.05.2023 թվականին հայտարարվել էր մրցույթ: Հաշվի առնելով ստեղծվող Էթիկայի հանձնաժողովի կարևորությունը և չունենալով ոչ մի հնարավորություն մրցույթի ընթացակարգին հետևելու, որոշեցի մասնակցել մրցույթին:
Հիմա ամենակարևորի մասին:
Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար մրցույթը անցկացվեց օրենսդիական կոպիտ խախտումներով՝ մրցույթը կազմակերպելիս հաշվի չէր առնվել մասնակիցների թիվը, խախտվել է Էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության կարգը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձեվը հաստատելու մասին Առողջապահության նախարարի 75 Ն հրամանի բազմաթիվ կետեր, մասնակիցները զրկված են եղել բողոքարկման հնարավորությունից: Այսպիսով ստեղծվել է ոչ թէ էթիկայի հանձնաժողով, այլ Առողջապահության նախարարի «սրտի» էթիկայի հանձնաժողով, որի «հովանավորն է» Առողջապահության նախարարի տեղակալը: Խախտումների և ուղորդումների մասին պաշտոնական գրություններ եմ պատրաստում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան-ին և ՀՀ Կառավարություն, որից հետո մանրամասներ կհայտնեմ ասուլիսի ժամանակ:
Հ.Գ Հարգելի բուժաշխատողներ և բուժառուներ, ձեր մասնագիտական էթիկայի իրավունքները և խախտումները քննվելու է մի հանձնաժողովի կողմից, որը արդեն իսկ ծուռ հայելիների տիրույթում է..........
Ստեղծվել է Առողջապահության նախարարի «սրտի» էթիկայի հանձնաժողով
Հարգելի բուժաշխատողներ և բուժառուներ

Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից