Էրդողանը գցեց Պուտինին․ նրա համար Փաշինյանը գրոշի արժեք էլ չունի
Zham.am-ը գրում է. «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Անկարա կատարած վերջին այցից հետո գրեթե բոլոր արևմտյան վերլուծաբաններն արձանագրել են, որ Թուրքիան մեծ շրջադարձ է կատարում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նման դատողության համար հիմք են հանդիսանում մի քանի փաստեր։
Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինային է հանձնել Ռուսաստանի կողմից գերեվարված 5 «ազովցիներին», որոնք Էրդողանի խնդրանքով հանձնվել էին Թուրքիային՝ պայմանով, որ նրանք Ուկրաինա չեն գնա մինչև պատերազմի ավարտը։
Արձանագրվել է, որ Էրդողանը դրժել է Վլադիմիր Պուտինին տված խոստումը, և դեռ պատերազմի ավարտից առաջ 5 «ազովցիներին» հանձնել է ուկրաինացիներին։ Ավելին, Ուկրաինա վերադարձած «ազովցիներն» արդեն հայտարարել են, որ ակտիվորեն ներգրավվելու են պատերազմի մեջ։
Այս քայլով Էրդողանը լուրջ իմիջային հարված հասցրեց Վլադիմիր Պուտինին, մինչդեռ ժամանակին Պուտինի հակառակորդները քննադատում էին Թուրքիայի հետ այս գործարքը՝ նշելով, որ Էրդողանը կխաբի ռուսներին, ու այսօր դա հաստատվում է։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է «ազովցիներին» փոխանակել գործարար Վիկտոր Մեդվեդչուկի հետ։
Երկրորդ փաստն այն է, որ Էրդողանը ոչ միայն «ապտակեց» Պուտինին, այլ նաև հրամայական տոնով հայտարարեց, որ «Վլադիմիր Պուտինը օգոստոսին կգա Թուրքիա՝ քննարկելու ուկրաինական հարցը», և ավելացրեց, որ այսպես կոչված «ցորենային գործարքը պետք է շարունակվի» ևս 3 ամիս», որն, ի դեպ, կավարտվի մի քանի օրից (հուլիսի 17):
Էրդողանի խոսքերը շատ կոշտ էին, հատկապես հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մտադիր չէ հուլիսի 17-ից հետո երկարաձգել այս գործարքը, ինչն իր հերթին նշանակում է, որ դրանից հետո ռուս-թուրքական հարաբերություններն էլ ավելի են սրվելու։
Շատերի համար անսպասելիորեն Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը փաստացի համաձայնեց, որ Շվեդիան կարող է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Իհարկե, այս քայլն անմիջականորեն կապված չէ ռուս-թուրքական հարաբերությունների հետ, սակայն վերջին ամիսներին Թուրքիային հաջողվել է այդ հարցը դարձնել Ռուսաստանի հետ սակարկության առարկա, Էրդողանը կարողացել էր ռուսական քարոզչամեքենային համոզել, որ շվեդները երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում հակաիսլամական գործողություններ (օրինակ՝ Ղուրանի այրում):
Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, ըստ որի Թուրքիան Ուկրաինայում Բայրաքթարների արտադրության գործարան է կառուցելու։
Այս ամենը ցույց է տալիս, թե որքան արժեն թուրքերի խոսքերը, մասնավորապես՝ Էրդողանի խոսքերն ու խոստումները։ Բայց եթե Էրդողանը չի վախենում «Պուտինին գցել», ապա ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չկարողանա «մատների վրա խաղացնել» նրան։
Սակայն, եթե Պուտինին խաբելու գինը կարող է հավելյալ խնդիր ստեղծել Ռուսաստանի Դաշնության համար, ապա Հայաստանի համար ամեն ինչ կարող է ավարտվել նոր ցեղասպանությունով, որից հետո հայերն այլևս բարոյական իրավունք չեն ունենա աշխարհին մեղադրելու դրա համար: