Լրահոս

12.07.2023 21:40


23-ամյա աղջիկը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

23-ամյա աղջիկը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին Արարատի մարզի Լանջազատ գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա Մարիամ Գ.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը