Կարծիք

13.07.2023 07:39


Հարգելի՛ ՆԱՏՕ, պատրաստ եմ մասնակցել ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու գործին․ ինչ է ասել Էրդողանը

Հարգելի՛ ՆԱՏՕ, պատրաստ եմ մասնակցել ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու գործին․ ինչ է ասել Էրդողանը

Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություներում, եթե առայժմ փլուզման մասին խոսելը վաղ է, ապա անթաքույց ճաքերը օր օրի էլ ավելի տեսանելի են դառնում։

ՆԱՏՕ-ի վիլնյուսյան վեհաժողովի շրջանակներում Արցախի Հանրապետության տարածքից ռուս խաղաղապահների՝ 2025 թվականին, իբր, դուրս գալու մասին անձամբ Էրդողանի վերջին հայտարարությունը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա նշանակում է․ «Հարգելի՛ ՆԱՏՕ, ես պատրաստ եմ մասնակից դառնալու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործին»։

Սա արևելյան առևտրականի էրդողանական քաղաքականության հերթական դրսևորումն է, որը գալիս է համալրելու վերջին օրերի ընթացքում Անկարայի միանգամից մի քանի հակառուսական գործողությունները, ուստի մեր տարածաշրջանում իրավիճակը շատ դինամիկ կերպով փոփոխվում է հենց այժմ՝ մեր աչքի առջև, ստեղծելով նոր հնարավորություններ և մարտահրավերներ:

Վարդան Ոսկանյանի տելեգրամյան ալիքից

Այս խորագրի վերջին նյութերը