Կարծիք

13.07.2023 12:29


Առողջապահության նախարություն և Ազգային Ժողովի Առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի «ՍԻՐԱՎԵՊԸ»

Առողջապահության նախարություն և Ազգային Ժողովի Առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի «ՍԻՐԱՎԵՊԸ»

Հարգելի բուժաշխատողներ, առողջապահական համակարգի շահառուներ

Հուլիսի 12-ին Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում երկրորդ ընթերցմամաբ ընդունվել է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրնքում լրացումներ կատարելու» մասին օրենքի նախագիծը:

Հիամա փորձեմ ավելի պարզ հայերենով ներկայացնեմ, թե ինչի մասին է այս նախագիծը:

Վկայակոչելով բժշկական ծառայությունների որակը, ընթացիկ տարվա փետրվարի 17-ին առողջապահության նախարարությունը շրջաբերական է ուղարկում բժշկական կազմակերպություններին և «պարտադրում» սույն օրենքի 41-րդ հոդվածի դրույթների կատարումը և զգուշացնում, որ հակառակ դեպքում պետական պատվրրով դեպքը չեն ընդունվի:

Ստացվում է, որ կենդանության օրոք մարդուց հեռացրած ցանկացած օրգան, հյուսվածք, հեղուկ ենթակա է պարտադիր ձևաբանական հետազոտության:

«Առողջության Իրավունք» ԻՀԿ-ը, ներկայացրած պահանջի հետևանքները կանխատեսելով, ինչպես նաև բազմաթիվ բժշկական կազմակերպությունների բողոքները ուսումնասիրելով, մայիսի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին և ներկայացրել իրավիճակի հետ կապված խնդիրները ( գրությունները մեկնաբանությունում) և առողջապահության նախարարությունից ստացել է մի շաբլոնային պատասխան՝ «պարտադիր է և վերջ»:

ԵՎ հանկարծ, ամիսներ անց Ազգային Ժողովում «Առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի» նախագահ Նարեկ Զեյնալյանը համանման առաջարկով ներկայացնում է վերովշյալ օրենքում լրացման վերաբերյալ նախագիծ.

Հարց նախագիծը ներկայացնող պաշտոնյային.

Ձեր ֆանտազիան չէր ներում, գոնե մեր գրության «ատամի» օրինակը փոխարինեիք այլով, թե «հանձնարարական » էիք ստացել ձեր « սրտի» նախարարաից և ջանասիրաբար կատարում էիք այն:

Հիմա երևի պետք է «շնորհակալություն» հայտնենք մտքի կրիկնօ՞րինակողներից, որ գոնե ներկայացրած երեք առաջարկից մեկի մասով քայլ են իրակակացրել:

Իսկ ձևաբանական հետազոտություն իրականացնող բուժաշխատողների աշխատավարձի կարգավորում չե՞ք ցանկանում նախաձեռնել, թե «սրտի» հիստոլոգներ չունեք:

Երբևէ վերլուծել եք, որ ձեր այս քայլերով խորացնում եք համակարգում երկակի ստանդարտները, թե կարևորը հնարավորինս շատ պետ. պատվերի դեպքեր մերժեք, իսկ վճարովի ծառայություններում «որակ» պետք չէ:

Հարց ՀՀ առողջապահության նախարարությանը

Օրենքում այս կարգավորումը ուժի մեջ է մտել է 06.05.2020թ-ին ( ՀՕ-268-Ն) և ստացվում է, որ 2020-2023թ-ը.՝ երեք տարի էր պետք, որ առանց ենթաօրենսդրական կարգավորող ակտերի, մի պարտադրող շրջաբերականով երեք տարի առաջ ամրագրած թեզը սկսեք «կյանքի կոչել», այն էլ առանց գնագոյացման, առանց իրականում անհրաժեշտ ձևաբանական թանկարժեք հետազոտություննեի ներառումով, առանց վճարովի դեպքերի համար գործիքակազմ ամրագրելու:

Բուն նպատակը որն է։

Հ.Գ. Մի լավ բան այնուամենայնիվ առկա է՝ չնայած կրկնօրինակել եք մեր առաջարկը, բայց գոնե մի մասով կարգավորում այնուամենայնիվ իրականացնում եք:

ԿԱՐԵՒՈՐԻ ՄԱՍԻՆ. «բացահայտվեց» ԱԺ և ԱՆ «սիրավեպը», որը շատ գովելի և ընկալելի է, շարունակեք, մեզ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում:

Ներկայացնում եմ նախագծի առաջին ընթերցումը և շնորհակալություն հայտնում պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին խնդրին անաչառ մոտեցման համար:

Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը