Նոր Հաճնում գտնվող ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի․ այն դուրս բերելու համար ժամանել են փրկարարները
Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին և Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի վարչական տարածքում գտնվող ջրատարում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից և ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացնան կենտրոնի փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։
Այս պահին հրշեջ-փրկարարները փորձում են ճոպանի միջոցով ջրատարի միջից դուրս բերել դին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ջրատարում հայտնաբերվածը կնոջ դի է, ում երեկվանից հարազատները որոնում էին։
Դեպքի փաստով՝ Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։