Քաղաքական

13.07.2023 18:43


ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը Բաքվի և Երևանի միջև խաղաղության կհանգեցնի, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսպես նա արձագանքել է հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպասվող հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին։

Զախարովայի խոսքով՝ վաղաժամ է որևէ եզրակացություն անելը։

«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն: Ուստի անհրաժեշտ է հանդիպման արդյունքների հիման վրա եզրակացություններ անել»,-ասել է Զախարովան։

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ հուլիսի 15-ին կկայանա «Բրյուսելյան ձևաչափով» եռակողմ հանդիպում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը