Իրավապահ համակարգը փորձում է ՔՊ-ական ՋՕԸ պետի միջադեպի գործը տանել փակուղի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի միջադեպի գործով նախաքննական մարմինը լռում է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները փորձում են գործը փակուղի տանել եւ կարճել, ինչպես անում է նախաքննական մարմինը ՔՊ-ական շատ պաշտոնյաների եւ նրանց հարազատների մասնակցությամբ միջադեպերի գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից, ի պատասխան, հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ 2023թ. հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս. Թ.-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա. Ս.-ն ճանաչվել է տուժող, որից հետո նախաքննական մարմինը Թորոսյանին ազատ էր արձակել ու մեղադրանք առաջադրել։ Դեպքից անցել է մեկ ամիս, ու մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է սպասվում այս գործով ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին։ Փաստ է, որ նա արցախցի անչափահասին իջեցրել էր ավտոմեքենայից, թողել էր ամայի փողոցի վրա, այսօր շարունակում է մնալ իր պաշտոնին։
Հուսանք՝ այս միջադեպը չի արժանանանա ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի գործի ճակատագրին։
Վերջինս քաղաքացու կարտոֆիլը ոտքով հրել էր ու փողոցով մեկ շաղ տվել, ու պատգամավորի խուլիգանական վարքը քննության առարկա չդարձավ։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից էր եղել, բայց նախաքննական մարմինը գործը կարճեց: Մյուս ՔՊ-ակաների մասին՝ հաջորդիվ։