Քաղաքական

14.07.2023 22:54


Ֆրանսիան պահանջում է, որ բռնություն չկիրառվի ԼՂ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է. Անն Լույո

Ֆրանսիան պահանջում է, որ բռնություն չկիրառվի ԼՂ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է. Անն Լույո

Ֆրանսիան պահանջում է, որ բռնություն չկիրառվի ադրբեջանական շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի առաջ կանգնած և այս պահին Ստեփանակերտում հանրահավաք անող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով կազմակերպված միջոցառմանն այս մասին ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ով առաջիկա օրերին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

«Ֆրանսիան ցավում է Հայաստանի սահմաններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ շարունակվող ագրեսիայի համար։ Բնակչություն, որը մեծապես տուժել է Լաչինի միջանցքի արգելափակումից, և որի իրավունքները պետք է հարգվեն՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման։ Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այս պահին հանրահավաք է անում Ստեփանակերտում՝ պահանջելով վերականգնել իր իրավունքները, և պահանջում ենք, որ բռնություն չկիրառվի խաղաղ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է»-ասաց Անն Լույոն:

Այս խորագրի վերջին նյութերը