Վայոց Ձորի մարզի ոստիկանները, փրկարարներն ու քննիչները մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո Արփա գետում հայտնաբերել են 49-ամյա տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Վայոց Ձորի մարզի բնակիչ Մայիս Խ.-ն է:
Ավելի վաղ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ երեկվանից Վայոց Ձորի մարզի բնակիչը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել:
Ոստիկաններն ու փրկարանները գրեթե մի քանի կմ որոնողական աշխատանքներ են կատարել, այդ թվում՝ ծառախիտ հատվածներում եւ Արփա գետի մոտ 2 կմ-ոց երկարությամբ հատվածում: Դիակը գետում հայտաբերել է ոստիկաններից մեկը, իսկ մինչ այդ ոստիկաններն ու փրկարարները գետի ափին մոտ հայտնաբերել էին հագուստ։
Դին դուրս բերելու համար Երեւանից Վայոց ձոր են մեկնել ՓԾ ջրասուզակները։
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Արփա գետում հայտնաբերվել է 49-ամյա տղամարդու դի