ՌԴ արտաքին գործերի նախարարությունը վերջապես ուղիղ տեքստով հայտարարեց, որ Արցախի պաշարումը Նիկոլ Փաշինյանի` 2022թ. Պրահայում կայացրած որոշման հետևանք է, և եթե դա հայ ժողովուրդը մարսում է, ապա իրենք ի գիտություն են ընդունում հայ ժողովրդի այդ մոտեցումը։
ՌԴ֊ն, փաստացի, տվեց դավաճանի անունը` արձանագրելով, որ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչով արմատապես փոխել է իրավիճակը հօգուտ Ադրբեջանի և ի վնաս արցախահայության։
Ուշագրավն այն է, որ Արցախի իշխանությունը մինչև հիմա ոչ մի կերպ չի արձագանքել Փաշինյանի պրահյան որոշմանը։ Ավելի ճիշտ` լուռ համաձայնել է դրան։
Ի դեպ, ՀՀ քաղաքական դաշտի մեծ մասը, այդ թվում` ընդդիմադիր, 2022թ. հոկտեմբերին տեղի ունեցածի իմաստը և վտանգավորության աստիճանը չէր հասկացել։ ՌԴ ԱԳՆ֊ը նաև նրանց համար ուղիղ խոսք ասաց։
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Ռուսաստանը տվեց դավաճանի անունը. ուշ չէ՞ արդյոք