Արդեն ավելի քան երկու տասնամյակ թևակոխել ենք XXI դարը, բայց մնացել ենք Ակսել Բակունցի նկարագրած Արթին պապի հոգեբանությամբ։
Արթին պապը դեռ խեղճուկրակ գյուղացի էր։ Իսկ այսօր անկախ, ինքնիշխան կոչվող Հայաստանում և Արցախում, նույն արթինպապություն են անում պետական գործիչները։ Էլ, վարչապետ կոչեցյալ, էլ ԱԺ խոսնակ, էլ արտգործնախարար, էլ հատուկ հանձնարարություններով դեսպանիկ, բոլորը թախանձագին հեռախոսազանգեր են անում կամ նամակներ գրում այլ պետությունների ղեկավարներին․ «Եկե՜ք, հասե՜ք, տեսեք, թե ինչ է անում Ադրբեջանը, շրջափակել է Արցախը, կրակում է Հայաստանի տարածքների վրա։ Չնայած այդ ամենին, մենք խաղաղություն ենք ուզում, պատրաստ ենք կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, միայն թե մեզ հանգիստ թողնեն։ Դուք պարտավոր եք մեզ աջակցել, զսպել Ադրբեջանին։ Խնդրում և մեծ հույսերով սպասում ենք»։
Արցախի նախագահն էլ թախանձագին նամակ էր գրել Ռուսաստանի նախագահին և այսօր էլ պարզվեց, որ նման նամակ է հղել նաև ԵՄ խորհրդի նախագահին։
Եթե կարդացել եք Ա․ Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքը, ապա պետք է հիշեք, թե այն, ինչով ավարտվեց Արթին պապի համար։ Պատմվածքին անծանոթներին ասեմ՝ Արթին պապի դաժան ծեծով։ Սակայն, նույնիսկ այդ ծեծից հետո, Արթին պապը, մինչև մահ, հավատում էր, որ նամակում իր խնդրանքին ռուսաց թագավորը դրական լուծում կտա։
Բակունցի հերոս Արթին պապի և այսօրվա արթինպապերի մեջ հսկայական տարբերություն կա։ Արթին պապն իսկապես հավատում էր, որ թագավորն անտեղյակ է և ծանոթանալով նամակին՝ կվերականգնի արդարությունը։ Այսօրվա «արթինպապերն» ուղղակի ձևեր են թափում, թե անհանգիստ են և թախանձագին սրան-նրան խնդրագրեր ուղարկելով՝ իբր գործ են անում։ Ի տարբերություն Արթին պապի՝ նրանք չէ, որ ծեծ են ուտելու, լավագույն դեպքում նրանք խոսքով ապտակներ կստանան՝ շարունակելով իրենց շռայլ ու ցոփ կյանքը։ Իսկ ավելի քան դաժան ծեծ կստանա ժողովուրդը։
Արցախի նախագահն՝ ի պատասխան Ռուսաստանի նախագահին ուղղված նամակին, արդեն ստացավ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից շատ տրամաբանական ապտակը․
«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխում է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վիճակը։
Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա»։
Սպասենք նույնանման, բայց ավելի «ժողովրդավարական» ապտակ ԵՄ-ի կողմից։
Փոխանակ, Արցախի ժողովրդին հստակ ներկայացնելու, թե ով է իրենց դժբախտությունների թիվ մեկ հեղինակ-դավաճանը, Արցախի նախագահն «ընկնում է պեչենու բաղերը»։
Այս ամենը տեսնելուց, մտաբերեցի մեկ այլ հայ դասական Վահան Տերյանի խոսքերը․
Նամակ ռուսաց թագավորին

Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։
Մի փոքր խմբագրենք այս երկտողը․
Մեզ կարհամարհի օտարերկրացին,
Եվ մեզ կխճա սառն օտարուհին։
Ավետիք Իշխանյան