Ուժայինները կանխել են Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձը
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ու իրավապահները կանխել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձը, որ կազմակերպել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԴԾ-ին:
Նշվում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ծրագրել էին նաև հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի սպանությունը։
Երեկ` հուլիսի 14-ին, Մոսկվայում և Ռյազանի մարզում ձերբակալվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամներ, որոնք հետևել են Սիմոնյանին ու Սոբչակին։
Քննչական գործողությունների ընթացքում ձերբակալվածներից առգրավվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, 90 փամփուշտ, դանակներ, կռփազենք, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, թևքանշաններ ու նացիստական խորհրդանիշներով դրոշներ, նացիստական գրականություն, ինչպես նաև կապի միջոցներ ու համակարգիչներ՝ նրանց հանցավոր մտադրությունները հաստատող տեղեկատվությամբ։
Ձերբակալվածները հաստատել են, որ գործել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ` յուրաքանչյուր սպանության համար 1,5 մլն ռուբլի վարձատրության դիմաց։
***
RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև լրագրող Քսենյա Սոբչակի դեմ ուկրաինական հատուկ ծառայությունների չիրագործած մահափորձի պատճառը նրանց մասնագիտական գործունեությունն է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խոսքը Ռուսաստանի քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական հարձակում կատարելու հերթական փորձի մասին է` կազմակերպված Կիևի ռեժիմի կողմից, որը հանգամանորեն հովանավորվում է արևմտյան համակարգողների կողմից։ Հիմա իրավապահ մարմինները պարզում են բոլոր մանրամասները, սակայն արդեն ակնհայտ է, որ չկայացած մահափորձի պատճառը ռուս լրագրողների մասնագիտական գործունեությունն է»,-նշված է գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Զախարովան ընդգծել է, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Վլադիմիր Զելենսկու ռեժիմի ահաբեկչական էությունը։
ԱԳՆ ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ պետք չէ արձագանք ակնկալել պրոֆիլային միջազգային կառույցներից՝ պաթոլոգիական երկերեսանիությունը վաղուց դարձել է արևմտյան լիբերալիզմի քաղաքական ավանդույթն ու նրա անվերապահ ռեֆլեքսը։
***
Մոսկվայի Բասմանի դատարանը «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի դեմ մահափորձեր նախապատրաստելու գործով կասկածյալներին կալանավորելու որոշում է կայացրել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:
Ընդհանուր առմամբ կալանավորվել է 7 անձ։
«Քննիչի միջնորդությունները անչափահաս քաղաքացիների՝ 2005 թվականին ծնված Գ.-ի, Ե.-ի, Ս.-Ի, 2006 թվականին ծնված Զ.-ի նկատմամբ, անչափահաս Ն.-ի, ինչպես նաև Միխայիլ Միխայիլի Բալաշովի, Եգոր Սերգեյի Սավելևի նկատմամբ, որոնք մեղադրվում են Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 213-ը հոդվածի երկրորդ մասով, բավարարվել են, խափանման միջոց է ընտրվել կալանքը մինչև 14.09.2023 թվականը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Քրեական օրենսգրքի «խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ զենքի գործադրմամբ» հոդվածով մինչև յոթ տարի ազատազրկում է նախատեսվում։