Քաղաքական

16.07.2023 08:51


Արցախահայերին հասկացնում է, որ շուտով դառնալու են փախստակա՞ն. օգտատերերին զայրացրել է Աննա Հակոբյանի հրապարակումը

Արցախահայերին հասկացնում է, որ շուտով դառնալու են փախստակա՞ն. օգտատերերին զայրացրել է Աննա Հակոբյանի հրապարակումը

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, որը ամուսնու հետ մեկնել է Բրյուսել, այնտեղից հրապարակում է արել՝ առաջացնելով սոցցանցի օգտատերերի զայրույթը:

Չնայած նրան, որ Արցախում արդեն մեկ ամիս է, ինչ բացարձակ որեւէ հումանիտար բեռ չի մտնում եւ 120 հազար բնակչությունը սովի է մատնվում, կարծես՝ Փաշինյանի տիկնոջը դա այդքան էլ չի հուզում, նրա տրամադրությունը բարձր է:

Աննա Հակոբյանի ձեռքին հանրահայտ ֆիզիկոս Ալբերտ Էնշտեյնի գիրքն է, իսկ շապիկին՝ հետեւյալ գրառումն անգլերենով. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»:

Ֆեյսբուքյան օգտատերերը այստեղ դիտավորություն եւ ծաղր են տեսնում.

«Նա լավ տեղյակ է ինչ է անում՝ կարդացեք շապիկի վրա գրվածը… նա դա անում է ծիսական բացառիկ մի հաճույքով»,-գրել է մի օգտատեր:

Ֆեյսբուքյան օգտատերեր Ծովինար Գալստյանը գրել է. «Արցախը շրջափակված է, տիկին՛, մարդիկ սովի են մատնված, Հայաստանի ճակատագիրը ծայրաստիճան վտանգված, մենք ապրում ենք մեր պատմության ամենաողբերգական շրջանը, իսկ դուք շողում եք ուրախությունից։ Գենետիկայի անալիզ հանձնեք, հասկանանք՝ ինչ ազգից եք»։

«Նիկոլի կինը, Աննա Հակոբյանը հիմա էլ իրեն ցուցադրել է Էնշտեյնի գրքով ու մի շապիկով, որի վրա գրված է «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»։ Հետաքրքր ա, սրանով ո՞ւմ ա ինչ ուզում հասկացնել. փորձում ա արցախահայերին հասկացնել որ իրենք շուտով դառնալու են փախստական ու ինչ իրենց հետ բերե՞ն։ Հաշվի առնելով այս մտավոր այլասերված ընտանիքի հակումները, չեն բացառում որ հենց դա...»,-գրել է օգտատեր Նարեկ Պետրոսյանը:

«Արցախցուն նկատի ունե՞ք

Չեք հաջողելու, ամեն ոք պատասխան է տալու իր արածների եւ չարածների համար։ Չկարծեք՝ այդ օրը սարերի ետեւում է, հատուցման պահը մոտ է ....»,-գրել է օգտատեր Համբարձում Նանյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը