Աշխարհ

16.07.2023 20:35


Ալյասկայի ափերի 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. հայտարարվել է ցունամիի վտանգ

Ալյասկայի ափերի 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. հայտարարվել է ցունամիի վտանգ

Կիրակի ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սենդ Փոյնթից 106 կմ հարավ։ Աղբյուրը եղել է 9,3 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հայտարարվել է ցունամիի վտանգ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը