Արտակարգ պատահար Ղրիմի կամրջի վրա․ կան զոհեր և վիրավոր (տեսանյութ)
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մեկ տղամարդ և մեկ կին է զոհվել։Նրանց դուստրը տեղափոխվել է հիվանդանոց։ Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում վաղ առավոտյան հաղորդել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ վնասվել է ճանապարհային ծածկույթը։
Միջադեպի երկու զոհերը ՌԴ Բելգորոդի մարզից էին։ Նրանց 14-ամյա դստեր վիճակը գնահատվում է միջին ծանրության․ նա ստացել է գանգուղեղային փակ վնասվածք և օդանավով տեղափոխվում է Կրասնոդարի երկրամաս։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, վարորդներին կոչ է արվել զերծ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց։ Կամրջով երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը նույնպես ժամանակավորապես դադարեցվել էր և պետք է վերականգնվեր Մոսկվայի ժամանակով ժամը 09։00-ին։
Ղրիմի ղեկավարը բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Իշխանությունները զբոսաշրջիկներին ևս կոչ են արել հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում։
Արտակարգ պատահարի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, սակայն ռուսաստանցի բլոգերները, ինչպես նաև մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ հաղորդում են, որ կամրջի վրա երկու պայթյուն է տեղի ունեցել՝ տեղի ժամանակով ժամը 3։04-ին և 3։20-ին։
Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր վարչությունը հրաժարվել է մեկնաբանել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածը։
***
Կիևն այսօր ահաբեկչական հարձակում է իրականացրել Ղրիմի կամրջի վրա, վնասվել է կամրջի ավտոճանապարհային մասը, զոհվել է երկու մեծահասակ, տուժել է մեկ երեխա։ Տեղեկությունը հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:
Հարձակումն իրականացվել է ժամը 3.05-ին ուկրաինական երկու անօդաչու սարքերով։
Ռուս քննիչները պարզում են Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպման մեջ ներգրավված ուկրաինական հատուկ ծառայությունների և զինված խմբավորումների մասնակիցներին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Իրավապահ մարմինների կողմից իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողություններ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հարձակման մասին որոշումը կայացվել է ուկրաինացի պաշտոնյաների և զինվորականների կողմից՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մասնակցությամբ: Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան «իրականացնում են ահաբեկչական պետականացված կառույցի ղեկավարումը»:
Արտակարգ պատահար Ղրիմի կամրջի վրա․ կան զոհեր և վիրավոր (տեսանյութ)
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մեկ տղամարդ և մեկ կին է զոհվել։ Նրանց դուստրը տեղափոխվել է հիվանդանոց։ Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում վաղ առավոտյան հաղորդել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ վնասվել է ճանապարհային ծածկույթը։
Միջադեպի երկու զոհերը ՌԴ Բելգորոդի մարզից էին։ Նրանց 14-ամյա դստեր վիճակը գնահատվում է միջին ծանրության․ նա ստացել է գանգուղեղային փակ վնասվածք և օդանավով տեղափոխվում է Կրասնոդարի երկրամաս։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, վարորդներին կոչ է արվել զերծ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց։ Կամրջով երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը նույնպես ժամանակավորապես դադարեցվել էր և պետք է վերականգնվեր Մոսկվայի ժամանակով ժամը 09։00-ին։
Ղրիմի ղեկավարը բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Իշխանությունները զբոսաշրջիկներին ևս կոչ են արել հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում։
Արտակարգ պատահարի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, սակայն ռուսաստանցի բլոգերները, ինչպես նաև մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ հաղորդում են, որ կամրջի վրա երկու պայթյուն է տեղի ունեցել՝ տեղի ժամանակով ժամը 3։04-ին և 3։20-ին։
Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր վարչությունը հրաժարվել է մեկնաբանել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածը։
***
Կիևն այսօր ահաբեկչական հարձակում է իրականացրել Ղրիմի կամրջի վրա, վնասվել է կամրջի ավտոճանապարհային մասը, զոհվել է երկու մեծահասակ, տուժել է մեկ երեխա։ Տեղեկությունը հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:
Հարձակումն իրականացվել է ժամը 3.05-ին ուկրաինական երկու անօդաչու սարքերով։
Ռուս քննիչները պարզում են Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպման մեջ ներգրավված ուկրաինական հատուկ ծառայությունների և զինված խմբավորումների մասնակիցներին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Իրավապահ մարմինների կողմից իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողություններ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հարձակման մասին որոշումը կայացվել է ուկրաինացի պաշտոնյաների և զինվորականների կողմից՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մասնակցությամբ: Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան «իրականացնում են ահաբեկչական պետականացված կառույցի ղեկավարումը»:
Աղբյուրը՝ armeniasputnik.am