Աշխարհ

17.07.2023 13:03


Ղրիմի կամուրջը վնասվել է Ուկրաինայի ԶՈւ-ի ահաբեկչության արդյունքում. ՌԴ ՔԿ

Ղրիմի կամուրջը վնասվել է Ուկրաինայի ԶՈւ-ի ահաբեկչության արդյունքում. ՌԴ ՔԿ

Կիևն այսօր ահաբեկչական հարձակում է իրականացրել Ղրիմի կամրջի վրա, վնասվել է կամրջի ավտոճանապարհային մասը, զոհվել է երկու մեծահասակ, տուժել է մեկ երեխա։ Տեղեկությունը հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

Հարձակումն իրականացվել է ժամը 3.05-ին ուկրաինական երկու անօդաչու սարքերով։

Ռուս քննիչները պարզում են Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպման մեջ ներգրավված ուկրաինական հատուկ ծառայությունների և զինված խմբավորումների մասնակիցներին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Իրավապահ մարմինների կողմից իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողություններ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հարձակման մասին որոշումը կայացվել է ուկրաինացի պաշտոնյաների և զինվորականների կողմից՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մասնակցությամբ: Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան «իրականացնում են ահաբեկչական պետականացված կառույցի ղեկավարումը»:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը փաստացի ընդունել է իր մասնակցությունը հարձակման կազմակերպմանը՝ հրապարակելով ուկրաինական երգի վերափոխված հատվածը. «Սոխակ, եղբայր, նորից կամուրջը գնաց «քնելու»»։

Հետո ավելացրել են` «երաժշտությունը ժողովրդական է։ Փառք Ուկրաինայի ԶՈւ-ին»։ Ուկրաինական զորքերի օդուժի հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատը Ուկրաինայի համար «լավ լուր» է անվանել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը:

Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտնել էր Կրասնոդարի երկրամասի 145-րդ հենակետի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի երկայնքով երթևեկությունը դադարեցնելու մասին: Նա կոչ է արել Ղրիմի բնակիչներին և թերակղզու հյուրերին զերծ մնալ Ղրիմի կամրջով ուղևորություններից, այլընտրանքային երթուղի ընտրել նոր տարածաշրջաններով: Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են շրջանի երկու բնակիչներ՝ մի տղամարդ ու մի կին, իսկ նրանց անչափահաս դուստրը տուժել է:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը