Էջմիածնում 3-ամյա տղան անզգուշաբար ընկել է 4-րդ հարկի պատուհանից
Երեկ՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոն։
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, պարզել են երեխայի ինքնությունը։ Նա Էջմիածին քաղաքի բնակիչ 3-ամյա Առնո Ա․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ երեխան հիվանդանոց էլ տեղափոխվել իրենց շենքի 4-րդ հարկի բնակարանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան հյուրասենյակում գտնող աթոռի վրա է բարձրացել, ապա պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։
Դեպքի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռվել է վարույթ։