Սպանություն Կոտայքի մարզում․ 20-ամյա երիտասարդը մահացել է․ կա 3 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ձախ հարականջծնոտային շրջանի և աջ նախաբազկի կտրած, ջնջխված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են վիրավորի ինքնությունը։ Նա Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Գոռ Գ․-ն է։
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 04։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ «պարանոցի կտրած վերք մագիստրալ անոթների վնասվածքով» իրենց մոտ են տեղափոխել քաղաքացու դի։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Մ․-ն է։
Կարճ ժամանակ անց ոստիկաները պարզում են, որ «ձախ այտի կտրած վերք, մկանային համակարգի վնասումով» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև 20-ամյա Արտուշ Ս․-ն։ Իսկ հետո «ծոծրակի մազածածկ շրջանից մինչև թիակի ստորին եզրի կտրած վերք, մկանային համակարգի վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արթուր Ս-ն։
Մինչ Աբովյանի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Կոտայքի մարզի ոստիկանները, քննիչները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները պարզել են, այսօր ժամը 01։00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «մի կաթիլ մեղրի պատմություն» հիշեցնող կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Մհեր Թ․-ի, Արթուր Ս․-ի, Գոռ Գ․-ի, Արտուշ Ս․-ի և Կարեն Մ․-ի միջև, որի ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների՝ Մհեր Թ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Իսկ Կարեն Մ․-ն մահացել է։
Կարճ ժամանակ անց Կոտայքի մարզի ոստիկանները Մհեր Թ․-ին Բյորեղավանում հայտնաբերում են և սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի պատճառով տեղափոխում են Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից էլ նրան ներկայացնում են Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։