Քաղաքական

17.07.2023 15:10


Հետազոտությունների ուսանողական մրցույթ «Հայ Ուսանողությունն Արցախի համար»

Հետազոտությունների ուսանողական մրցույթ «Հայ Ուսանողությունն Արցախի համար»

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը հայտարարում է «Հայ Ուսանողությունը Արցախի համար» խորագրով հետազոտությունների մրցույթի մեկնարկը՝ նպատակ ունենալով համախմբել հայ ուսանողությանը Արցախի հիմնահարցի շուրջ:

Ծրագրի հիմնական նպատակն է մեկտեղել հայ ուսանողության կարողությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավագիտական, մշակույթի եւ հետաքննողական լրագրության բնագավառներում եւ դրանք տրամադրել հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ հաստատություններին։

Ծրագրին կարող են մասնակցել

20-35 տարեկան ուսանողներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից

Հայտադիմումները՝ հետազոտությունների համառոտագրերով պետք է լրացնել մինչև հուլիսի 31-ը՝ այցելեով studentsforartsakh.am կայքը։

Ամբողջական ուսումնասիրությունների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է։

Մասնակիցների աշխատանքները՝ որպես խորհրդատուներ վերահսկելու են հանրահայտ դեմքեր:

Հետազոտության թեմաներ և մենթորներ

Արցախի շրջափակման կործանարար հետևանքը Արցախի մանուկների իրավունքների և հոգեվիճակին վրա:
Գեղամ Ստեփանեան, Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների պաշտպան

Բերձորի միջանցքի արգելափակումը որպես պատերազմական հանցագործություն՝ միջազգային իրավունքի դիտանկյունից
Սիրանուշ Սահակյան, Միջազգային եւ Համեմատական Իրավունքի Հայկական կենտրոնի ղեկավար

Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը Եվրոպայում (caviar diplomacy):
Հեղինե Էվինյան, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակի տնօրեն

Ադրբեջանի եւ Ալիև ընտանիքի օտարերկրյա ներդրումների հիմնական ուղղությունները եւ կոռուպցիոն դրսևորումները:
Հարութ Սասունյան, Քալիֆորնիա Քուրիր պարբերաթերթի գլխավոր խմբագիր

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման կարևորությունը՝ իբրև զսպող միջոց
Արամ Համբարյան, ՀՅԴ Հայ Դատի Վաշինգտոնի Գրասենյակի տնօրեն

Ադրբեջանի էներեգետիկ քաղաքականությունը Ռուսաստանի և Արևմուքի դեմ
Եղիա Թաշչյան, Բեյրութի Ամերիկյան Համալսարանի հետազոտական կենտրոնի գիտաշխատող

Ազգ բանակ գաղափարի իրագործման անհրաժեշտությունը Հայաստանում եւ Արցախում:
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ

Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները
Շահան Գանտահարյան, Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր

Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները
Էդգար Էլբակյան, «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր

Ադրբեջանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ Աբրահամ Գասպարյան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր տնօրեն

Պատմության խեղաթյուրման Ադրբեջանի քաղաքական և ակադեմիական փորձերը
Լեռնիկ Հովհաննիսյան, Արցախի Հանրապետության Կրթության Գիտության եւ Սպորտի փոխնախարար

Արցախի այլընտրանքային ջրային պաշարները կարողականությունը (unconventional
water resources):
Հովսեփ Տեր Գևորգյան, ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ ջրային պաշարների մասնագետ

Արցախի հոգևոր ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը:
Հոգեշնորհ Տ. Գարեգին Վարդապետ Համբարձումյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի ղեկավար

Արցախի տնտեսության դիմադրողականության բարձրացման հնարավորությունները:
Սուրեն Պարսյան, ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի
պատասխանատու

Միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեության կարևորությունը Արցախում:
Վիգեն Աշգարյան, Մարդասիրական օժանդակության միջազգային կազմակերպության աշխատակից

Արցախահայությանն ուղղված հայկական մարդասիրական օգնությունը 44 օրյա պատերազմից հետո
Լիլիթ Մարտիրոսյան, Արցախի ՀՕՄ-ի միավորի ատենապետուհի

Արցախի հիմնահարցը Միջազգային կազմակերպությունների օրակարգիում:
Մարիո Նալբանդյան, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդի անդամ, Ընկերվար Միջազգայնականի Փոխնախագահ

Ուսումնասիրությունները պիտի գնահատվեն հետևյալ չափանիշներով՝

Արդիականություն - կիռարական նշանակություն – հետազոտական աշխատանքի տարողություն - աշխատանքի առարկայական հիմնավորություն – տեխնիակակն պահանջներին բավարարում:

Մրցույթին կարող են մասնակցել նաև ուսանողական թիմերը (առավելագույնը 3 ուսանող)։

Ստացված հայտերը պետք է քննվեն ժյուրիի կողմից։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն հետազոտությունների հեղինակները կստանան մրցանակներ՝

  • Առաջին հորիզոնական՝ 1000 ԱՄՆ դոլար
  • Երկրորդ հորիզոնական՝ 750 ԱՄՆ դոլար
  • Երրորդ հորիզոնական՝ 500 ԱՄՆ դոլար

Մրցույթի ավարտին կգումարվի առցանց խորհրդաժողով, որտեղ ընտրված աշխատանքները կներկայացվեն լայն հանրությանը։ Ընտրված աշխատանքները լույս կտեսնեն նաև Հայաստանի և սփյուռքի մամուլում։

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն սույն թվականի նոյեմբերի 1-ին

Այս խորագրի վերջին նյութերը