Լրահոս

17.07.2023 17:36


Գեղարքունիքում Opel-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, որդին տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքում Opel-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, որդին տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Գագարինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից կոպիտ խախտում կատարելն ու Opel Zafira-ի համար վթարային իրավիճակ ստեղծելը, որից հետո այդ մեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի: Իսկ Opel-ում եղել են հայր ու որդի։ Հայրը տեղափոխվել է հիվանդանոց, տղան տեղում մահացել է։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով է եղել վարորդը։

Քնիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը