Քաղաքական

18.07.2023 08:56


Քանի՞ գրավոր ու բանավոր պայմանավորվածություն կա նոյեմբերի 9-ից հետո. «Կարճ ասած» (տեսանյութ)

Քանի՞ գրավոր ու բանավոր պայմանավորվածություն կա նոյեմբերի 9-ից հետո. «Կարճ ասած» (տեսանյութ)

Անցած ոչ աշխատանքային օրերին մի շարք իրադարձություններ տեղի ունեցան․ նախ Արցախում մեկնարկեցին բողոքի ակցիաներ՝ «կյանքի ճանապարհ» անունը ստացած Լաչինի միջանցքի բացման պահանջով։ Թեև Արցախի իշխանության կազմակերպած ակցիաներում պահանջները կիսատ են, սխալ կամ թերի հասցեագրված, այնուամենայնիվ, կարևոր է, որ ի վերջո ակտիվություն կա։ Ցավալի էր տեսնելը, որ Երևանում ակցիային հազիվ մի 500 մարդէր մասնակցում։ Բայց գուցե պատճառներից մեկն էլ հենց սխալ հասցեականությունն է։ Օրինակ՝ երբ Արցախի պետնախարարն ասում է՝ եկեք տարաձայնությունները դնենք մի կողմ և հմախմբվենք, ապա համախմբվել ինչի՞ շուրջ, որ գնանք ՄԱԿ գրասենյակ, ՌԴ, ԵՄ, ԱՄՆ դեսպանատուն ու հանկարծ կառավարության շենք չգնա՞նք։

Ընդ որում, հուլիսի 15-ի հանդիպումից հետո առավել ևս պետք էր գնալ հենց կառավարության շենքի մոտ։ Ադրբեջանի կողմից կրակոցների, զինվորներ վիրավորելու ներքո Բրյուսելում տեղի ունեցավ Նիկոլ-Ալիև-Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշել հանդիպմա հերթական փուլը։ Նախ հայտարարվել էր հուլիսի 21-ին հանդիպելու մասին, հետո մեկ շաբաթ առաջ բերվեց․ ըստ երևույթին, կարիք չտեսան սպասելու, մանավանդ որ Փաշինյանն ամեն ինչի համաձայն է։

Իսկ ի՞նչ են քննարկվել այդ հանդիպմանը։ Ինչպես ներկայացրեց Շառլ Միշելը՝ Հայաստանի շահերից բխող ոչինչ․ թերևս բացի կիսատ-պռատ մի կետից։ Խոսքը գերիների մասին է։ Ընդ որում, ոչ թե գերիների, այլ՝ անզգուշորեն մյուս կողմն անցած զինվորների ազատ արձակումն արագացնելու։ Այստեղ ծիծաղելի էր երբ Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածության մասին խոսելիս, Միշելն օգտագործեց ջենթլմենական բառը։ Պատկերացնո՞ւմ եք, Փաշինյանն ու Ալիևը ջենթլմենական պայմանավորվածություն են ձեռք բերել։ Իսկ ովքե՞ր են անզգուշորեն մյուս կողմն անցած կալանավորվածները։ Հայաստանում պատիժ է կրում երկու ադրբեջանցի, որոնք ոչ թե պատահաբար են անցել, այլ անցել են դիտավորյալ, նրանցից մեկն էլ սպանություն է կատարել։ Եթե խոսքը վերաբերում է հայ զինվորների մասին, ապա մեր երկու զինծառայողներն էլ անզգուշորեն չեն անցել, առևանգվել են մեր երկրի տարածքում՝ ընկերներին հաց տանելիս։ Նա առաջարկում է՝ առևանգվածներին փոխել հանցագործների հե՞տ։ Ընդ որում, այդ արևմտյան պաշտոնյան նախորդ հանդիպումից հետո ամպագոռգոռ հայտարարեց, թե պայմանվորվել են՝ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կվերադարձնի գերիների։ Ինչի՞ չվերադարձրեց։ Թե՞ այդ ժամանակ ջենթլմենական պայմանվորվածություն չկար։

Իսկ է՞լ ինչ են քննակել և գուցե պայմանավորվել Բրյուսելի երկժամանոց հանդիպմանը։ ԵԽ նախագահը հայտնեց, որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արբեջանի տարածքային ամբոջականությունը Արցախի նկատմամբ։ Եթե մեզ ու Արցախի համար անհրաժեշտ քայլը Լաչինի միջանցքի բացումն է, պարզվում է՝ Նիկոլը, Ալիևն ու Միշելը դա չեն քննարկել, այլ քննարկել են՝ Ադրբեջանի առաջարկը՝ Աղդամով մարդասիրական մատակարարում ապահովելու մասին։ Դե Միշելն ասումէ՝ ինձ համար, Արևմուտքի համար մեկ է՝ Արցախը որտեղ կլինի․ կարևորը, որ բնակչությունը սովից չկոտորվի, կարիքները բավարարվեն ու բանակցություն լինի ներսում անվտանգության ու ինտեգրման մասին։ Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ են պետք, որ ժողովուրդը հավաստիանա, որ անվտանգություն կունենա։ Ու Արցախ էլ չեն ասում, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչներ։ Արցախի Հանրապետության քաղաքացին Նիկոլի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»արտահայտությունից երեք տարի անց դարձել է «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչ»։ Ու նրանք պետք է ոչ թե ինքնորոշման մասին քննարկեն, այլ հավաստիանան, որ Ադրբեջանի ներսում անվտանգկլինեն։ Էս են պայմանավորվել։ Ղարաբաղը արդեն հանձնել են, գոյություն չունի, ընդամենը մնացել է հումանիտար մեկ երկու հարց կարգավորել՝ սնունդ ու իրավունքներ։ Ու հետաքրքիր է՝ Աղդամով օգնություն տալու մասին առաջարկին Փաշինյանն ինչպե՞ս է արձագանքել։ Նա պնդե՞լ է, որ բացվի Լաչինի միջանցքը, թե՞ իր համար էլ է մեկ սնունդը որտեղով կտան։ Օրերս Արցախում երկու երեխա մահացան, որովհետև նրանց մայրը գնացել էր հաց հայթայթելու, այսօր քաղաքացի մահացավ, քանի որ չստացավ բուժօգնություն։ Չեք ուզում կոտորվե՞լ, մենք էլ չենք ուզում, ուրեմն ընդունեք Ադրբեջանի հացն ու օգնությունը։ Սա այդ եռյակի Բրյուսելյան հանդիպման տրամաբանությունն է։

ՀՀ կառավարության ղեկավարը գնում է Բրյուսել ուքննարկում ադրբեջանից Արցախ օգնություն մատակարարելու հարցը, բայց կառավարություը դիմում է Եվրադատարան, թե՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառեք․ Եվրադատարանն էլ հիշեցնում է, որ դեռ 2022 թվականի դեկտեմբերին է ասել բացեք միջանցքը։ Պարտադրանքի փոխարեն ողջունում են Ալիևին, որ Բադրա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղով օգնութուն է պատրաստ բաժանել։

Այս օրերին Երկու հայտարարություն տարածեց Ռուսաստանի Դաշնությունը․ դրանցից մեկով պարզ տեքստով բացատրում է այն, ինչ Հայաստանում բազմից ենք ասել, այդ թվում ես՝ այս հաղորդման շրջանակներում։ Ասում է՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Նշում են, որ սա լրիվ փոխում է նոյեմբերի 9-ի հայտաարությամբ իրավիճակը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վիճակը։ Ռուսաստանը ստանձնել է խաղաղապահառաքելությունը լրիվ այլ վիճակում, մինչև 2022 թվականի հոկտեմբերը, երբ Նիկոլ Փաշինյանի հետ Պրահայի բանակցություններից հետո փակեց միջանցքը։ Նոյեմբերի 9-ին դու չէիր ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, դա արել ես ոչ թե պատերազմով, այլ՝ բանակցությունների արդյունքում՝ քայլ-քայլ զիջելով։ Եվ Ռուսաստանն ասում է՝ մեզանից պահանջելու փոխարեն պահանջեք նման պայմանավորվածություն ձեռք բերողներից։ Ու հիշեցնում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, ինքնուրույն որոշումներ է կայացնում։ Ու չգիտեմ սա հեգնանքով են ասում, թե առանց դրա։ Մյուս հայտարարությամբ Ռուսաստանը Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը հակադարձում է, թե՝ դաշնակցային հարաբերությունները խախտում ես։ Այսինքն՝ մենք քննարկում ենք Աղդամով օգնությոն տալու հարցը ի՞նչ Լաչինի միջանցքից ես խոսում։

Կարճ ասած՝ Եվրոպական խորհրդի նախագահն ասաց, որ հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ամառվանից հետո Բրյուսելում կայանալիք ևս մեկ հանդիպման: Տարբեր կարծիքներ են շրջանառվում, որ աշնանը ստորագրվելու է այդ հանձնումների փաստաթուղթը։ Հիմա հարցն այն է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո քա՞նի փաստաթուղթ է պայմանավորվել Նիկոլը,ջենտլմենավարի ու գրավոր քանի պայմանավորվածություն կա։

Հիմա ես չեմ, դուք եք, ասեք տեսնեմ՝ Բրյուսելում բանակցություններում Հայաստանը որտե՞ղ էր, ո՞վ էր ներկայացնում, ունե՞ր ներկայացուցիչ, թե՞ չէ։ Ինչպես ՀՀ երկրորդ նախագահն է բնորոշում՝ Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է, այլ բանակցային սեղանի վրա։

Սևակ Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը