ՌԴ ՊՆ-ն հայտնել Է Ղրիմի վրա 28 անօդաչուների գրոհը հետ մղելու մասին
Ռուս զինվորականները կանխել են ուկրաինական կողմի` Ղրիմի տարածքում 28 ԱԹՍ-ների միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Այս գիշեր կանխվել է Կիևի ռեժիմի կողմից Ղրիմի թերակղզու տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ 28 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը»,-հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ դրանցից 17-ը հաջողվել է ոչնչացնել ՀՕՊ-ի օգնությամբ, մնացած 11-ին ճնշել են ՌԷՊ-ի միջոցներով։ Հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Հուլիսի սկզբին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել էր, որ այս տարի Ուկրաինան ԱԹՍ-ներով Ղրիմին հարվածելու ավելի քան 70 փորձ է ձեռնարկել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am