Ավստրալիայի լողափերից մեկում «ջրահարսի» կմախք են գտել
Ավստրալիայում տեղի բնակիչը լողափին մնացորդներ է հայտնաբերել, որոնք նրան ջրահարսի կմախք են հիշեցրել, գրում է LADBible-ը։ Այժմ մասնագետները պետք է պարզեն, թե իրականում ում են պատկանում այդ ոսկորները:
Բացահայտումն արել է 34-ամյա Բոբի Օութսը, ով սոցցանցերի իր հետևորդների հետ կիսվել է կմախքի լուսանկարով։ Կնոջ խոսքով՝ մնացորդներն այնպիսի տեսք ունեն կարծես ջրահարսի պատկանեն։
«Մենք քշում էինք լողափով` ճամբարելու վայր փնտրելով և նկատեցինք, թե որքան նման է գանգը մարդկայինին: Ոսկորներն այն տեսքն ունեին, կարծես ջրահարսի լինեին»,-մեկնաբանել է ավստրալացին։
Կինը հավելել է, որ հայտնաբերված արարածի երկարությունը մոտ երկու մետր է եղել։ Դեպքի վայրից կադրերի տարածումից հետո Բոբին մեկնաբաններից բացատրություն է խնդրել իրենց տեսածի վերաբերյալ: Մարդիկ սկսել են կիսվել իրենց գուշակություններով, սակայն Ջեյմս Կուկի համալսարանի պրոֆեսոր Հելեն Մարշը փարատել է հեռուստադիտողների կասկածները։
Պրոֆեսորի խոսքով՝ ոսկորները, ամենայն հավանականությամբ, պատկանում են փոկի։ Սակայն ստույգ պատասխանը կարելի է տալ մնացորդների մանրամասն ուսումնասիրությունից հետո։

Աղբյուրը՝ news.am