Իսպանիայում խանութը «պարզապես նայելու» եկած զբոսաշրջիկներից գումար է գանձում
Իսպանիայում խանութներից մեկը գումար է գանձում զբոսաշրջիկներից, ովքեր գալիս են «պարզապես նայելու համար», հայտնում է The Local-ը:
Ինչպես պատմել են Բարսելոնայի հուշանվերների խանութի աշխատակիցները, ամեն օր իրենց մոտ գալիս է զբոսաշրջիկների բազմություն, սակայն նրանցից շատերը ապրանքներ չեն գնում, այլ պարզապես նայում են տեսականին՝ հերթեր ստեղծելով տարածքի ներսում։ Ի պատասխան՝ խանութի տերերը հայտարարություն են տեղադրել, որ «ուղղակի նայող» այցելուները պետք է 5 եվրո վճարեն։
Խանութի մենեջերներից Թոնի Մերինոն պարզաբանել է, որ ինքը և իր գործընկերներն իրականում շահագրգռված չեն զբոսաշրջիկներից գումար գանձել, սակայն պատուհանում տեղադրված գովազդը զգալիորեն նվազեցրել է այցելուների թիվը։
Սակայն սոցցանցերի օգտատերերը չեն աջակցել նախաձեռնությունը և խանութի ղեկավարությանը մեղադրել են չափից ավելի ագահության մեջ։ Այնուամենայնիվ, Թոնին հայտնեց, որ թեև ինքը և իր գործընկերները պատրաստ չեն հրաժարվել նոր կանոնից, քանի որ այն ավելի շատ առավելություններ ունի, քան բացասական կողմեր:

Աղբյուրը՝ news.am