Կոտայքի մարզում բախվել են Mercedes Vito-ն և ВАЗ 2101-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Էդգար Կարապետյանի վաած Mercedes Vito մակնիշի և 46-ամյա Տիգրան Ենգիբարյանի վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Տ․ Ենգիբարյանը և նրա ուղևոր, 47-ամյա Ծաղիկ Խաչատրյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Ալլա Խաչատրյանն ու 28-ամյա Արևշատ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել Mercedes-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Փրկարարները ավտոմեքենաների միջից դուրս են բերել դիերը և մոտեցրել «Աբովյան» բժշկական կենտրոնի դիատարին։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։