Կարծիք

18.07.2023 13:12


Դադարեցնել թատրոնը

Դադարեցնել թատրոնը

Պետության ղեկավարը պետք է որոշում կայացնի, կառավարչական այլ ֆունկցիաներ իրականացնի, այլ ոչ թե նստացույց բեմադրի։

Նստացույցը սեփական անկարողության ցուցադրություն է, եթե դա արվում է երկրի ղեկավարի կողմից։ Բայց եթե այդ քայլին գնացել ես, ուրեմն պետք է ճիշտ հասցեատիրոջ դիմես և հստակ գնահատականներ տաս։ Միջազգային հանրությունն իր դիրքորոշումը ցույց է տալիս՝ ելնելով ՀՀ ղեկավարի դիրքորոշումից։

Նիկոլ Փաշինյանն Արցախը (Լաչինի միջանցքն էլ հետը) ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ հնարավորություն տալով Ալիևին պաշարել Արցախը և դեն նետել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը։

Եթե Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությանը գնահատական չի տրվում, այլ ընտրվում է վերացական միջազգային հանրությանը դիմելու «ծայրահեղ» տարբերակը, ապա դա թատրոն է, այն էլ՝ էժանագին թատրոն։

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը