Երևանի 55-ամյա բնակիչը տան հարակից հողամասում կանեփի մեծաքանակ բույսեր է աճեցրել
55-ամյա տղամարդը կալանավորվել է կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց եվ ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 404-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Երևան քաղքաքի 55-ամյա բնակչի բնակության վայրում, տանը հարկաից հողամասում և բակում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դրա ընթացքում հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել թվով 734 հատ կանեփի բույս։ Հայտնաբերվել է նաև 151 և 12,32 գրամ քաշերով դեղնականաչավուն չորացված զանգվածներ, կանեփի բույսի սերմեր, ինչպես նաև՝ երկփողանի հրացան:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 55-ամյա տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ:
Հայտնաբերված ապօրինի ձեռք բերված և պահված հրացանը, ըստ փորձագիտական եզրակացության, հանդիսանում է փողերն ինքնաշեն եղանակով կարճացված ողորկափող երկփողանի հրազեն։
Պարզվել է նաև, որ փորձաքննության ներկայացված դեղնականաչավուն 151 գրամ զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 55-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 3-րդ մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: