Թուրքական լիրան 2023-ի տարեսկզբից մինչ օրս դոլարի նկատմամբ արժեզրկվել է 30%-ով
Հուլիսի 18-ի դրությամբ թուրքական արժույթի՝ լիրայի հարաբերակցությունը դոլարի նկատմամբ գրանցել է ռեկորդային ցուցանիշ` կազմելով 26․94, իսկ եվրոյի նկատմամբ՝ 30․37։
Թուրքական լիրան 2023-ի տարեսկզբից մինչ օրս դոլարի նկատմամբ արժեզրկվել է 30%-ով, ընդ որում միայն հունիսին՝ 20%-ով։
Տնտեսագետների կանխատեսմամբ՝ լիրայի արժեզրկման հետևանքով հուլիսին սպառողական գների ինդեքսում կլինի մոտ 10% աճ, իսկ մինչև տարեվերջ 50-60% աճ։ Տնտեսագետները նշում են, որ հարկերի համապարփակ բարձրացումը խթանելու է գնաճը։

Աղբյուրը՝ ermenihaber.am