Պեսկովն ասել է, որ Պուտինի ժամանակացույցում առայժմ Էրդողանի հետ շփումներ չկան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում առայժմ որևէ շփում նախատեսված չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերով, որոնք մեջբերել է ՏԱՍՍ-ը, ցորենի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց և այլ իրադարձություններից հետո Պուտինը չի նախատեսել բանակցություններ վարել Թուրքիայի նախագահի հետ։
«Առայժմ չկան»,-ասել է Պեսկովը։
Անցած շաբաթ Կրեմլի ներկայացուցիչը նաև տեղեկացրել էր, որ Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրություն էլ չունի։
Ավելի վաղ Էրդողանը տեղեկացրել էր, որ պատրաստվում է զանգահարել Պուտինին՝ քննարկելու համար ցորենի գործարքը՝ չսպասելով Ռուսաստանի նախագահի այցին, որը կարող է այցելել Թուրքիա օգոստոսին։ Էրդողանը նաև ասել է, որ ցորենը դուրս բերելու մասին համաձայնագիրն Ուկրաինայում սևծովյան նավահանգիստներից դառնալու է գալիք բանակցությունների թեման, որոնք Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը կանցկացնի ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։

Աղբյուրը՝ news.am