Լրահոս

19.07.2023 00:05


Երևանի Սարկավագի փողոցում ավտոմեքենան բախվել է մի քանի սյուների․ կան տուժածներ

Երևանի Սարկավագի փողոցում ավտոմեքենան բախվել է մի քանի սյուների․ կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 18-ին, ժամը 14:57-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 48 հասցեի մոտակայքում ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Audi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մի քանի սյուների։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը